Գրոհայինները ամերիկացիների հասցեին ուղղված սպառնալիքների արշավ են սկսել։ «Մենք կրկին կայրենք Ամերիկան» հեշթեգով միավորված հաղորդագրությունները հղումներ են պարունակում 9/11-ին և նախկինում Արևմուտքի երկրներում իրականացված միայնակ հարձակումներին, ինչպես նաև նորերի իրականացման խոստումներին։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը խոստացել է ԱՄՆ-ում կրկնել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը։ Այս մասին իր Twitter-ի էջում հայտնել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը զբաղվում է իսլամիստական ռեսուրսների մոնիտորինգով։
«Մենք կկրկնենք սեպտեմբերի 11-ը և կուղարկենք պայթուցիկներով լցված մեքենաներ ու ինքնասպան-ռմբահարների»,- ասվում է խմբավորման ներկայացուցիչների ուղերձում։












































