Փետրվարի 13-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Սանահին-Սարահարթ ճանապարհի 2-րդ կմ-ին ընկել է ձորը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










































