Չնայած համացանցում իրարամերժ լուրեր են պտտվում Բեյոնսեի և Ջեյ Զիի հարաբերությունների մասին, աստղային այս զույգը շարունակում է իր սիրո մասին ապացույցներով ուրախացնել երկրպագուներին, գրում է Spletnik.ru-ն:
Այսպես, օրերս հայտնի ռեփերը Instagram-ում կիսվել է իրենց հարսանիքից մի հատվածով: Այսպիսով, նա իր սիրելիին շնորհավորել է ամուսնության յոթերորդ տարվա կապակցությամբ: Ինչպես հաղորդվում է՝ երջանիկ զույգն այդ օրը նշել է Հավայան կղզիներում:
Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին Բեյոնսեն ևս մի տեսահոլովակ էր հրապարակել, որտեղ նա տնային պայմաններում կատարում է իր թարմ ստեղծագործություններից մեկը:










































