«Ֆորսաժ-7» (Furious 7) ֆիլմը մի քանի օրում վարձույթում հավաքել է մոտ 500 մլն դոլար: Այս մասին հայտնել է կալիֆոռնիական KPCC ռադիոկայանը, հայտնում է TASS-ը:
Ֆիլմն ԱՄՆ-ի ու Կանադայի էկրաններ էր բարձրացել անցած ուրբաթ օրը:
Նման արդյունքով «Ֆորսաժ-7»-ը մոտեցել է վարձույթի մասշտաբով ընթացիկ տարվա առաջատարին՝ «Մոխրագույնի 50 երանգները» (Fifty Shades of Grey) ֆիլմին:
Համաձայն մասնագետների հաշվարկների՝ «Ֆորսաժ-7»-ն ի վիճակի է առաջ անցնել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից արդեն մոտակա հանգստյան օրերին:
Մինչ այդ, Universal ընկերությունը արդեն սկսել է խորհրդատվություններ անցկացնել «Ֆորսաժ-8»-ի նկարահանման վերաբերյալ:







































