Հայտնի է դարձել, որ ՈՒԵՖԱ-ն որևէ պատժամիջոց չի կիրառի «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Նիլ Լենոնի նկատմամբ:
Հիշեցնենք` Իտալիայի չեմպիոնի` Թուրինի «Յուվենթուս»-ի դեմ խաղում կրած պարտությունից հետո «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչը հայտարարել էր, որ հանդիպման մրցավարն անկողմնակալ չէր և ակնհայտորեն «Յուվենթուս»-ի կողմնակից էր:
Ընդ որում, Նիլ Լենոնը նաև անշնորհք արտահատություններ է կատարել «Յուվենթուս»-ի հասցեին: ՈՒԵՖԱ-ի չինովնիկները, սակայն, ըմբռնումով են մոտեցել մարզչին, որի թիմը խոշոր հաշվով պարտություն է կրել սեփական հարկի տակ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆում:









































