ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մինչև հիմա չի կարողացել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Հյուսիսային Կորեայի դրությունը: Ինչպես հաղորդում է Lenta-ն, այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Նուլանդի խոսքերով՝ Լավրովը գտնվում է շրջագայության մեջ, սակայն Քերին հասկացրել է, որ կցանկանար խոսել նրա հետ: Դրա հետ մեկտեղ Քերիին հաջողվել է կապ հաստատել Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Չինաստանի պետքարտուղարների հետ: Նուլանդը վստահեցրել է, որ Քերիի և Լավրովի հեռախոսազրույցի կազմակերպման փորձերը կշարունակվեն:
Նուլանդը հույս է հայտնել, որ Քերիին կհաջողվի մոտ ժամանակներս խոսել Լավրովի հետ:
Գործակալությունը հիշեցնում է, որ նման դեպք 2009 թ. պատահել էր նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Վերջինս նոր էր նշանակվել այդ պաշտոնին և ճանաչողական մի քանի զանգեր էր կատարել, սակայն Լավրովին չէր կարողացել զանգահարել:









































