Իսպանիայի հյուսիսում տղամարդուն դատապարտել են 3 տարվա ազատազրկման այն բանի համար, որ նա իր մականվան սկզբնատառը խարանել է ընկերուհու մեջքին: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տուժածը քնած է եղել՝ գրում է The Local-ը:
Տղամարդը մեղավոր է ճանաչվել ընտանեկան բռնություն գործադրելու մեջ: Դատավորի խոսքով՝ Կաիտո մականունով տղամարդը (Kaito) «աղջկա վրա խարան է դրել, որը սովորաբար թողնում են կենդանիների վրա»:
Աղջիկը K տառը իր մեջքի վրա հայտնաբերել է միայն հաջորդ առավոտյան լոգանք ընդունելիս:
Ենթադրաբար, տղամարդը աղջկան միտումնավոր խմեցրել է՝ իր մտահղացումն իրականացնելու համար:











































