Այսօր առավոտյան «Հրապարակ» թերթի բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացվել է:
Հիշեցնենք` Հայաստան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար թերթից պահանջում է հերքում և 6 մլն դրամ` որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով իրեն հասցված վնաս:
Քոչարյանը պահանջել էր արգելանք դնել թերթի գույքի և դրամական միջոցների վրա` որպես հայցի ապահովման միջոց: Դատարանը բավարարել էր հայցը և արգելանք էր դրել, որը և այսօր հանվեց: