«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի կարծիքով` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած «Ռեալ»-ի դեմ խաղում կարող էր հաղթանակ տանել թիմերից յուրաքանչյուրը: Դիմակայությունը, սակայն, ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
«Հետաքրքիր հանդիպում էր, որի շրջանակներում կարող էինք հաղթանակ տանել թե´ մենք, թե´ տանտերերը: Ցանկացած դեպքում ոչ-ոքին մեզ համար լավ արդյունք է, եթե հաշվի առնենք, որ մենք հյուրընկալվել էինք «Ռեալ»-ին:
Գիտեինք, որ «արքայական ակումբ»-ը արագընթաց հակագրոհներ է կազմակերպում, իսկ թիմի կազմում ընդգրկված են արագավազ ֆուտբոլիստներ: Այդ առումով մենք պետք է հուսալի խաղայինք պաշտպանության գծում: Մեզ դա հաջողվեց, և խաղի արդյունքը ճշմարիտ է»,- ասել է «կարմիր սատանաներ»-ի դարպասապահը:







































