Time Warner մեդիաընկերությունը բանակցություններ է վարում Time Inc. հրատարակչատան հետ՝ հաղորդվում է Fortune-ը կայքում:
Գործարքը կայանալու դեպքում գնորդը կլինի Meredith ընկերությունը, որը ԱՄՆ-ում ամսագիր է հրատարակում կանանց համար: Ենթադրաբար, Time Inc.-ը կառանձնանա Time Warner-ից և այդ տեսքով կվաճառվի Meredith-ին:
Գնորդը, սակայն, հետաքրքրված չէ ամենշաբաթյա Time, Sports Illustrated ևFortune ամսագրերի գնմամբ, որոնք կմնան Time Warner-ի հսկողության ներքո: Meredith-ին կմնան այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են People-ը, InStyle-ը և Entertainment Weekly-ը:
Վերջին ժամանակներս ամսագրերից ստացված եկամուտները նվազում են, իսկ նրանցից ոմանք նույնիսկ կորուստով են աշխատում:











































