Tuesday, 30 04 2024
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել

Սամսոն Ղազարյան՝ «Սա քաղաքական պատվեր չէ». մամուլ

Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Աժ նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին խարդախության մեղադրանքով դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Ս. Ղազարյանը կալա-նավորվելու է դատարանի վճիռն օրի-նական ուժի մեջ մտնելուց հետո, մինչ այդ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է Սամսոն Ղազարյանի հետ:

Պարոն Ղազարյան, փաստորեն, այսօր դատարանը որոշեց Ձեզ դատապարտել 4 տարվա ազատազրկման, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ դատավճիռը:

– Ընդամենը դատավորն ընթերցեց վճռի եզրակացությունը, ես վճիռը կստանամ, այնուհետև նոր մենք կզրուցենք՝ այդ թեմայի հետ կապված;

Բայց, այնուամենայնիվ այս ամենն իրականացվում է Ձեր դեմ, սա համարո՞ւմ եք քաղաքական հետապնդում, թե՞ ոչ:

– Ոչ, ես սա քաղաքական հետապնդում չեմ համարում: Ես վերջնականապես համոզվել եմ, որ իմ հակառակորդը՝ այսպես կոչված տուժողը, թյուրիմացության մեջ է գցել իրավապահ մարմիններին: Բացի այդ, տուժողի ներկայացուցիչը՝ Հրանտ Գևորգյանը, կոնկրետ գլխավոր դատախազի երկրացին է, ու նրա եղբայրը՝ Համլետ Գևորգյանը, վկաներ է հավաքագրել: Ես կարծում եմ, որ իրենք թյուրիմացության մեջ են գցել դատախազության ամբողջ համակարգին:

– Ի՞նչ առումով են թյուրիմացության մեջ գցել, Դուք ի՞նչ հիմքեր ունեք, որ նման եզրակացության եք եկել:

– Կեղծ, ուռճացված փաստաթղթեր, կեղծ վկաներ, անհեթեթ հիմնավորումներ: Միակողմանի է եղել նաև նախաքննությունը, իսկ դատաքննության ընթացքում էլ ամեն ինչ արվել է, որ «լղոզված» ձևով քննվեն փաստերն ու այսպես կոչված վկաների ցուցմունքները:

Այնուամենայնիվ վերջին շրջանում իշխանությունների կողմից հատուկ բացասական վերաբերմունք է կարծես նկատվում «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հանդեպ. Աշոտ Մանուչարյանի, Վանո Սիրադեղյանի նկատմամբ քաղաքական հալածանք է իրականացվում, ու նա 10 տարուց ավելի է՝ ՀՀ-ում չէ: Այս առումով որևէ միտում չե՞ք տեսնում:

– Սա վաղուց է սկսվել, արդեն երկրորդ տարին է՝ ընթանում է ինձ հետ կապված դատական պրոցեսը և շարունակվելու է, քանի որ ես բողոքարկելու եմ վճիռը: Ուղղակի Նշեմ, որ սա բացարձակապես կապ չունի իմ քաղաքական գործունեության հետ, ես խորապես համոզված եմ: Եթե իմ կենսագրությանը տեղյակ եք, ապա կիմանաք, որ ես երբևէ որևէ մանիպուլյացիա չեմ արել: Եթե հարկ է եղել, ես քննադատել եմ իշխանություններին 2006- 2007թթ. ընթացքում: Հանիրավի սա կապել քաղաքական պատվերի հետ՝ չի կարելի: Իսկ մնացածի հետ կապված՝ ասեմ, որ դա առանձին խոսելու թեմա է, ես չէի ասի՝ հալածանք: Վանո Սիրադեղյանի մասով միանգամայն այլ թեմա է: Վ. Սիրադեղյանն իմ ամենամոտ ընկերն էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեջ, և մինչև այսօր նա իմ ընկերն է: Ես դա այդպես եմ համարում: Հալածանքներ բառով ես չեմ բնորոշի, ուղղակի կա մոտեցումների տարբերություն: Կան հարցեր, որ համաձայն եմ Սերժ Սարգսյանի հետ, կան, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եմ համամիտ: Սա բոլորովին այլ հարց է:

Բայց այսօր փաստը մնում է փաստ, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն արժանացել են արհամարհանքի…

– Դե գիտեք ի՞նչ, այդ հարցը ևս շատ տարողունակ է, եկեք հիմա չպատասխանեմ այդ հարցին, ես դա հալածանք ու արհամարհանք չէի համարի: Իսկ ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքին, ապա ես ընտրությունների ընթացքում եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից, ու այն բացերը, որոնք առկա են երկրում, դրանց մասին ասել եմ բարձրաձայն: Այսինքն՝ այսօր համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, ինչը ես մաշկիս վրա զգացի այս դատաքննության ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում