ԱՄՆ-ում մորը, ով իր 5-ամյա որդուն թունավորել է բլոգի հանրաճանաչությունը բարձրացնելու համար, սպանության համար դատապարտել են 20 տարով: Այս մասին հաղորդում է Metro-ն:
Նյու Յորքի բնակչուհի Լեյսի Սփիրսը իր որդու «հանելուկային հիվանդության մասին» բլոգ էր վարում: Պարզվել է, որ այդ հանելուկային հիվանդության պատճառն աղի մահացու չափաբաժինն էր, որը մայրը տալիս էր երեխային:
«Չտալով ձեզ պատժի բարձրագույն միջոցը` ես դրսևորում եմ ձեր նկատմամբ այն, ինչը չտեսավ ձեր որդին` ողորմածություն: Ձեր հանցագործությունն անասելի դաժան է»,- հայտարարել է դատավոր Ռոբերդ Նիրին:
Պարզվել է նաև, որ Լեյսի Սփիրսը հիվանդ է Մյունհաուզենի սինդրոմով: Այս հիվանդության դեպքում ծնողները կամ խնամակալները դիտմամբ երեխայի մոտ հիվանդություն են առաջացնում, որպեսզի ստանան շրջապատի ուշադրությունը:











































