Ավստրիայում ավելի քան 25 հազար մարդ է կոլեկտիվ հայց ներկայացրել Facebook-ի դեմ՝ իրենց անձնական տվյալները ապօրինաբար օգտագործելու համար, հայտնում է ARD հեռուստաալիքը:
Facebook-ի օգտատերերը՝ ակտիվիստ Մաքս Շրեմսի ղեկավարությամբ, սոցցանցին մեղադրում են անձնական կյանքի անձեռմխելիության խախտման համար, անձնական տվյալների անօրինական հավաքման ու փոխանցման, ինչպես նաև like-երի ու հավելվածների օգնությամբ օգտատերերին հետևելու համար:
«Խնդիրն այն չէ, որ Facebook-ը պահպանում է անձնական տվյալները, այլ այն, որ դրանք չի կարելի հեռացնել»,- կարծում է Շրեմսը:
Ինչպես ասվում է գերմանական հեռուստաալիքի կայքում, եվրոպացի օգտատերերի ամբողջ տեղեկատվությունը գտնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների տրամադրության տակ:
Եթե հայցվորները շահեն գործը, Facebook-ը ստիպված կլինի 25 հազար հայցվորից ամեն մեկին վճարել 500 եվրո փոխհատուցում (մոտ 12,5 մլն եվրո):












































