Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պատրաստ է հրաժարական տալ, եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտվի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս մասին Դավութօղլուն հայտարարել է NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Վարչապետի խոսքով՝ իր համար պաշտոնը նշանակություն չունի, բայց համոզվաղ է, որ ընտրություններում կհաղթի հենց իրենց կուսակցությունը:
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին, նախնական տվյալներով՝ կքվեարկի ավելի քան 53 800 000 մարդ:
Ընտրություններին կմասնակցի 31 կուսակցություն, որոնց ցուցակներում ներկայացված են նաև հայ թեկնածուներ:









































