Ինչպես են Քիմի նախնիներն ականջալուր եղել սպառնացող կոտորածի մասին մարգարեի նախազգուշացմանն ու փախել, որպեսզի նոր կյանք սկսեն ԱՄՆ-ում։ Այս մասին հրապարակում է ներկայացնում բրիտանական The Daily Mail պարբերականը՝ Քիմի Հայաստան կատարած այցի առիթով։
Քիմ Քարդաշյանի նախնիների արտակարգ փախուստը Հայոց ցեղասպանությունից տեղի է ունեցել շնորհիվ մարգարեի, որը կոչ է արել նրանց տեղափոխվել Ամերիկա։ Նրանց արտակարգ փախուստի մասին մանրամասներ առաջին անգամ են բացահայտվում։ Պարբերականը ներկայացնում է նկարների գանձարան, որոնք ցույց են տալիս հեռուստաաստղի էթնիկ հայ նախնիներին, ովքեր հնազանդվելով իմաստունի խորհրդին՝ 20-րդ դարի սկզբներին փախել են ցարական ռուսական կայսրությունից։
Այդ ժամանակ ռուսական ձևով Քարդաշով անվանվող ընտանիքն ուղևորվել է գերմանական նավահանգիստներ։ Ընտանիքը գաղթի ճամփան բռնել էր 19-րդ դարի վերջին հայրենի Քարաքալե գյուղից։ Գերմանական նավահանգիստներից նրանք նոր կյանք սկսելու են ուղևորվել ամերիկյան SS Brandenberg և SS Koln ուղևորատար նավերով։
Այդպես վարվելով՝ նրանք փախել են 1914-1918 թթ Առաջին համաշխարհային պատերազմի սարսափներից՝ Հայոց ցեղասպանությունից, որը սկսվել է 1915 թվականին և 1917-ի ռուսական հեղափոխությունից։

Լուսանկարում Քարդաշյանի հեռավոր պապն ու տատն են՝ Հովհաննես Միրոյանը (առաջին շարքից ձախ) և Լուսյակ Չորբաջյանը (առաջին շարք, ձախից երկրորդը)։ Նրանք 1900-ականների սկզբներին փախել են Հայաստանից իրենց դստեր՝ Վարդանուշ Միրոյանի հետ (հետևի շարք, աջից երկրորդը)

Քիմի նախատատը՝ Լուսյակը, դավանել է մոլոկանների հավատքին։ Պարբերականը բացատրում է, որ «մոլոկան» նշանակում է «կաթ խմող», որովհետև նրանք ռուս ուղղափառ եկեղեցու պասի օրերին կաթ են խմում

Լուսյակը (առջևի շարքի կենտրոնում) և Հովհաննեսը իրենց դստերը՝ Վարդանուշին (հետևի շարքում ձախից առաջինը), տարել են Ամերիկա, որտեղ նրանց ժառանգությունը բարգավաճել է

Հնարավոր է, որ Քիմ Քարդաշյանը իր աստղային ուժը ստացել է իր «դինամիկ» տատիկ Հելենից, որը լուսանկարվել է իր հարսանիքի օրը։ Նա Վարդանուշի դուստրն է
Մահացու հոլոքոստում նրանց հայրենական տան ավերումից հետո 100 տարի անց Քարդաշյանները դարձել են Ամերիկայի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը։ Ընտանիքի ամենահայտնին Քիմն է, որն այս տարին է ընտրել առաջին անգամ Հայաստան այցելելու համար՝ գրում է պարբերականը՝ հավելելով, որ այս տարի նշվում է վայրագությունների 100-րդ տարելիցը։
Նշվում է, որ 1844 թվականին ծնված Հովհաննեսն ու 1853-ին ծնված Լուսյակը ամուսնացել են Էրզրումում 1867 թվականին։ Նրանց դուստրը ծնվել է 1886 թվականին։
Վարդանուշի շիկահեր դուստրը՝ Հայկուհի Առաքելյանը (Հելենը), ծնվել է Ամերիկայում 1917 թվականին. նույն տարին բոլշևիկյան հեղափոխությունը ցնցել է ռուսական կայսրությունը։ Հայկուհին Քիմի տատիկն է եղել, որն այնուհետև ամուսնացել է Քարդաշյան կլանի ներկայացուցչի՝ Արթուրի հետ, որը մսի փաթեթավորման բիզնես ուներ Հարավային Կալիֆոռնիայում։ Հելենի կամ Հայկուհու որդին՝ Ռոբերտը, հայտնի փաստաբան է եղել, որը 2003-ին մահացել է կերակրափողի քաղցկեղից։ Նա ամուսնացել էր Քրիս Հաֆթոնի (Ջեններ) հետ և դարձել Քիմի, Քորթնիի, Քլոեի ու Ռոբերտի հայրը։

Քրիսն այնուհետև ամուսնացել է Օլիպիական ոսկե մեդալակիր Բրյուս Ջենների հետ և միասին մեծացրել են ևս երկու հեռուստաաստղերի՝ Քենդալին ու Քայլիին։

Հելեն Առաքելյանի ու Արթուր Քարդաշյանի հարսանիքը Կալիֆոռնիայում

Հելենն ու Արթուրը մահացել են, համապատասխանաբար, 2008-ին և 2012-ին

Քարդաշյան քույրերն են հոր՝ Ռոբերտի հետ (Արթուրի որդին է)

Փաստաթղթերը վկայում են, որ Արթուր Քարդաշյանի հայրը և Քիմի նախապապը՝ Թաթոսը (Թոմ), ծնվել է Քարաքալեում։ Նա 1913-ի սեպտեմբերին ականաջալուր է եղել նախազգուշացմանը և 17 տարեկանում Բրեմենից SS Koln նավով Բոստոն ուղևորվել։ Նա այնուհետև Լոս Անջելեսում աղբի հավաքման բիզնես է սկսել և ամուսնացել Քարաքալեից փախած Համաս Շաքարյանի հետ։



Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը









































