Ըստ Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակման` այս տարվա հունվար-փետրվարին ոսկերչական արտադրանքի արտադրության ծավալը նվազել է 29.8%-ով: Եթե նախորդ տարվա հունվար-փետրվարին արտադրվել է 77.1 կգ, ապա այս տարվա հունվար-փետրվարին արտադրվել է 54.9 կգ ոսկերչական արտադրանք:
Փոխարենը` ավելացել է ադամանդի արտադրության ծավալը: 2010թ. հունվար-փետրվարի 7740 կարատի փոխարեն, 2011թ. հունվար-փետրվարին արտադրվել է 9073 կարատ (17.2%-ով ավելի):