«Գրեմմի» 55-րդ ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը կայացել է անցած հանգստյան օրերին: Հեռուստադիտողին կարող է թվալ, որ համաշխարհային մեծության իրադարձությունը հարթ ու հետաքրքիր է ընթացել: Սակայն հայտնվելով այնտեղ՝ թղթակիցները հայտնաբերել են բազմաթիվ տարօրինակ ու հիմար բաներ: Եվ ահա արտասովոր իրադարձությունների յոթնյակը:
1.Ինչպես դպրոցում: Հայտնիները մեծամասամբ մեծահասակ մարդիկ են, սակայն նրանց էլ է հարկավոր իրենց տեղը ցույց տալ: Մասնավորապես, հատուկ մարդիկ կան, որոնք խնդրում են ավելի ցածր խոսել և նստել իրենց տեղերում:
2. Ոչ մի ալկոհոլ: Տարօրինակ է, բայց աստղերը սեթևեթում են նույնիսկ սթափ վիճակում, իսկ հաստատությունում բոլոր բարերը փակ են:
3. Սոված երեկույթ: Շատ տարօրինակ է նայել այն աստղերին, որոնք հագնված են շատ թափթփված, ուտում են համբուրգերներ ու հոթդոգեր միջոցառման անցկացման վայրից ոչ շատ հեռու: Միջոցառման ժամանակ չի կարելի ո՛չ ուտել, ո՛չ խմել:
4. Շենքում բջջային կապի խլացուցիչներ են տեղադրվում: Այդ պատճառով էլ հեռախոսազանգերը չեն լսվում:
5. Ելույթների կեսը կտրում են: Աստղերը բավականին անհեթեթ տեսք ունեն իրենց ելույթներից հետո և չեն հեռանում, այլ ուղղակի կանգնում են բեմին:
6. Հեռուստացույցով ավելի լավ է: Ինչն ավելի լավ կարող էր լինել, քան տարվա ամենա-ամենա երեկույթը՝ աստղերի շրջապում: Սակայն հայտնիներից շատերը քթի տակ մրմնջում են և ոչինչ լսելի չի լինում: Եթե հայտնիների ելույթները հատուկ էֆեկտներով են ուղեկցվում (հրավառություն և այլն), ապա դրան հաջորդում է ձանձրալի մաքրություն անելը:
7. Կեղծ երգեցողություն: Կան հայտնիներ, որոնք ուղղակիորեն չեն կարող կենդանի ձայնով երգել: Նման կատարումները սովորաբար մոնտաժում են, քանի որ դժվար թե ինչ-որ մեկը ցանկանար հիասթափվել իր աստղից:








































