Անգլիայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Լանկաշիր դքսությունում է գտնվում անսովոր երգող ծառը, որն իր երգով հանգստացնում է զբոսնող բնակիչներին և մոտակայքում արածող ոչխարներին:
Ոչ, սա անոմալ երևույթ չէ, այլ անսովոր քանդակ, որը մտածել է Tonkin Liu դիզայներական գործակալությունը: Այն իրենից բավականին բարձր կառույց է ներկայացնում, որը պատրաստված է ծառի տեսքով տարբեր երկարության խողովակներից: Խողովակները այնպես են շարված, որ տարբեր կողմերից փչող քամին ստիպում է ծառին «երգել»: Իհարկե այն ձայները, որոնք ծառն է արտաբերում, այնքան էլ նման չեն երգերի, սակայն ինչ-որ խորհրդավոր և ախարդական բան կա դրա մեջ:





































