60 տարի առաջ Բրիտանիայի քաղաքական երկու հիմնական կուսակցությունները՝ պահպանողականները և լեյբորիստները, պարզ կերպով սահմանված երկկուսակացկան համակարգով ստացան ձայների 96 %-ը: Այսօր, 2 կուսակցություններն ակնկալում են բաժանել ձայների 2/3-ից ավելի քիչ մասը, քանի որ մինչև մայիսի 7-ի ընտրությունները Բրիտանիայում անցնում է ավելի դաժան քարոզարշավ:
Արդյունքը հավանաբար կլինի թույլ փոքրամասնության կառավարությունը կամ երկրորրդ կարգի այլ կոալիցիան: Բրիտանիան այժմ ունի ամենաքիչը 6 նշանակություն ունեցող կուսակցություններ, ներառյալ Շոտլանդական ազգային կուսակցությունը, Անգլիացի ազգայնականները, Հականերգաղթային Մեծ Բրիտանիան, Անկախության կուսակցությունը և Կանաչները: Շատ բրիտանացիներ այդ ամենը մի փոքր ավելի շատ եվրոպական են համարում:
Ավանդական կուսակցության օգտին քվեարկողների մասնատումը աճում է ամբողջ Եվրոպայում: Վերջին անջատումից լիցքավորված և հասարակական լրատվամիջոցների կողմից միացված խնդիրների ուղղվածությամբ կամ բողոքական կուսակցությունները մասնատվել են ամենուրեք՝ կառավարությունների տնտեսական աճ և ապահովություն մատակարարելու ձախողմանն ի պատասխան: «Ընդարձակ եկեղեցի» կուսակցության և մեկ կուսակցությամբ ձևավորված կառավարությունների օրերը մարել են:
1970-ականներից ի վեր արևմտյան երկրների մեծ մասում ազգային ընտրությունների հավաքը անկում էր ապրում՝ բարձրացնելով նոր հարցեր ժողովրդավարության, որպես բազմազգ կորպորացիաների և հաստատությունների, առողջության մասին, ինչպիսիք են Եվրամիությունը, Եվրոպական Կենտրոնական Բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամի ազդեցությունը ազգային որոշումների վրա:
Որպես աճող ճյուղավորված ընտրազանգվածների արտահայտում և ավանդական կուսակցությունների անկում, կոալիցիաները կարող են միասնության և քաղաքականության փոխզիջումների գնալ: Բայց նրանք կարող են ստեղծել ավելի միատարություն և խցանումներ՝ քվեարկողներին զրկելով իրական ընտրությունից:
Վերլուծաբաններն ասում են, որ եթե կոալիցաները արդյունավետորեն լուծարեն ուժ կիսող կուսակցությունների միջև տարբերությունները, ապա նրանք կարող են թողնել շատ ընտրողների ավելի ուժեղ գաղափարախոսական տեսակետներով՝ հիասթափություն ունենալով և այլընտրանքներ փնտրելով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երրորդ ժամկետը, ինչպես և առաջինը, երկու հիմնական և որպես կանոն ընդդիմադիր կուսակցությունների «գրանդ կոալիցիայի» է՝ աջ-կենտրոնամետ քրիստոնեական ժողովրդավարական դաշինքը և ձախակողմյան սոցիալ-դեմոկրատները:
Ազատ դեմոկրատները՝ նրա երկրորդ ժամկետի գործընկերները, ամբողջությամբ փլուզվեցին: Կանաչները և ձախակողմյան կուսակցությունը ձայներ են տանում սոցիալ-դեմոկրատներից, երբ Գերմանիայում այլընտրանքային հակաեվրո կուսակցությունը աջակիցներ է ձեռք բերում, իսկ հականերգաղթային ու հակաիսլամիստական Պեգիդա շարժումները ալիքներ են առաջացնում:
Այժմ Հունաստանը ղեկավարվում է ձախակողմյան ընդդիմադիր Syriza կուսակցության կողմից, իսկ իսպանական քաղաքականությունը խառնվում է նմանատիպ ի հայտ եկող Podemos կուսակցությունից, և աջ-կենտրոնամետ Ciudadanos-ից: Իտալիայում ավանդական կուսակցությունները ի սկզբանե մի կողմ են քաշվել՝ թողնելով դաշտը վարչապետ Մատեո Ռենցիի դեմոկրատներին, երիտասարդ Մատեո Սալվինիի տարածքային, եվրոսկեպտիկ Հյուսիսային լիգային և Բեպպե Գրիլոյի մարող, կիսակոմիկական ընդդիմադիր 5 աստղ շարժմանը:
Ֆրանսիայում ղեկավարող սոցիալիստները և խորապես բաժանված աջ-կենտրոնամետ ընդդիմությունը՝ ժողովրդական շարժման միությունը, կոպտորեն ճնշվում են ժան-Լյուկ Մելենչոնի հեռավոր ձախակողմյանների և առավել ուժեղ Մարին լե Պենի աջակողմյանների ու ազգային ճակատի կողմից:
Բրիտանացի մեկնաբան ֆիլիպ Քոգգանը իր «Վերջին ձայնը. Արևմտյան դեմոկրատիայի վտանգները» գրքում գրել է, որ քաղաքական գործիչները հաճախ պարտական են երևում հատուկ հետաքրքրություններին և սկանդալային առարկաներին: Բայց կոալիցիաների խառնած ապուրը ևս խնդիրներ է ստեղծում:
«Շատ մարդիկ այնպիսի զգացում ունեն, որ գործնականում հիմնական կուսակցությունների միջև փոքր տարբերություն կա, այն որ քաղաքականությունները միևնույնն է չեն փոխվի, ինչպես էլ քաղաքացիները քվեարկեն»: «Ինչպես Ջորջ Օրվելլի «Կենդանիների ֆերմա»-ի վերջում արարածները սևեռուն հայացքով նայում էին մռայլ մարդկանց և հավանաբար կարեկցող խոզերին, ընտրողները այլևս չեն կարող նշել տարբերությունը»:
Oրինակ՝ բրիտանական լիբերալ դեմոկրատները ավանդաբար միջին խավի բողոքի ձայնն էին հանդիսանում: Բայց գնալով պահպանողականների հետ դաշնակցության և գլխավոր խոստումները մոռանալով՝ նրանք կորցրեցին աջակցությունը:
Բրիտանիայի ոչ վաղ անցյալում «կառավարությունից դժգոհ մարդիկ շրջվեցին լեյբորիստների կողմը», – նշեց Եվրոպայի Խորհրդի Արտաքին կապերի ղեկավար Մարկ Լեոնարդը: «Բայց լեյբորիստները այժմ մշտական քաղաքական հաստատության մի մասն են՝ առանց ապստամբության ձայնի: Դա է պատճառը, որ UKIP(Միացյալ Թագավորության անկախության կուսակցություն)-ը և մյուսները ստատուս քվոյին դեմ լինելու տեղ են գրավում»:
«Ավելի շատ են փոփոխական ընտրողները»,-ասաց նա: Եվ Սառը պատերազմի ավարտին «ի հայտ կգա, որ քաղաքականություններն այդքան էլ հաշվի չեն առնվում, իսկ ընտրությունները կատարյալ չեն»: Հիմնական ուղղության քաղաքական կուսակցություններին ձայն տվող մարդկանց թիվը նվազում է գրեթե բոլոր արևմտյան Եվրոպայի երկրներում: Այսպիսով հիմնական ուղղության կուսակցությունները իրենց առանցքային աջակցությունը բարելավվելու համար սեպ մտցնելու հարցեր են փնտրում:
Գերմանիայում կառավարող քրիստոնյա դեմոկրատների քաղաքական ղեկավար Կլաուս Շյուլլերն ասաց. «Մենք ունեցել ենք համեմատաբար կայուն քաղաքական համակարգ համեմատաբար կայուն քաղաքական շուկայով, և այդ հին լավ օրերն արդեն անցյալում են»:
Կուսակցության անդամագրության մեջ ևս կայուն անկում է նկատվում: Բրիտանիայում 3 հիմնական բրիտանական կուսակցություններից մոտ 384 հազար անդամ կա, որը ընտրազանգվածի 0.8 % է կազմում և 1983 թվականից ի վեր իջել է 3.8%-ով: Որպես համեմատություն, պահպանողական կառույց National Trust-ը ավելի քան 4 միլիոն անդամ ունի:
Նվազման պատճառներից մեկը սոցիալիզմի հաջողությունն է հաղթելու հիմնական պաշտպանությունը թոշակներից և աշխատավոր խավի համար ազգային առողջության հոգատարությունից, որոնց դժվար է ֆինանսավորել կենսաթոշակառուներին: Բայց այն իրավունքը, որը օգտագործվեց ներկայացնելու վայրէջք կատարածներին և կորպորատիվ հարուստներին և նրանց, ովքեր մերձավորություն զգացին դեպի իրենց, տուժեց՝ ունենալով սեփական անկումը:
«Ձախակողմյան կուսակցությունները, որոնք աշխատավոր խավի, առևտրային միության շարժման և գործարանների համար խարսխված էին, այժմ աճելով գերիշխում են հասարակական ոլորտի աշխատակիցների մոտ և լրատվամիջոցների նման ստեղծագործական արդյունաբերություններում», – ասաց պարոն Լեոնարդը: «Աջակողմյան կուսակցությունները, որոնք կանգնած էին հանուն ձգտողական դասերի, հիմա ավելի էլիտար են և մետրոսեքսուալ: Երկրամասը զզվելի է դարձել պահպանողականների հանդեպ մետրոսեքսուալների կոսմոպոլիտանիզմից, և աշխատավորները զզվելի են դարձել նոր ձաղակողմյաններից»:
Եվրոպական հեղաշրջման կենտրոնի նախագահ Չարլզ Գրանտը շեշտում է եվրոպական ձախ-կենտրոնամետների ձախողումը իրենց խոստումը պահելու առումով՝ «ստեղծել աճ և վերաբաշխել այն ավելի արդար հասարակություն ունենալու համար»:
Արտադրության հատվածի և ավելի թույլ միությունների նվազմամբ, ձախակողմյանները արդեն ստիպված էին գնել տնտեսական շուկայի ուղղաձիգությունը, որը նշանակում է «նրանց առանցքային աջակցությունը այստեղ դատարկվել է»,- ասաց նա, ինչպես նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեդիայում: «Ձախ-կենտրոնամետները մոտավորապես մահացած են»,- նշում է պարոն Գրանտը,աջ-կենտրոնամետներից մի փոքր տարբերությամբ: «Այսպիսով դուք տեսնում եք հեռավոր ձախ կողմում այլընտրանքներ, ինչպիսիք են Die Linke-ը, Podemos-ը և Syriza-ան»,- գրում է նա՝ վկայակոչելով ձախակողմյաններին իրենց գերմանական անվանմամբ:
Միաժամանակ նա նշում է, որ աջակողմյան քաղաքական գործիչները և էլիտարները ավելի ու ավելի ոչ ժողովրդական են դառնում, մեղադրվում 2008 թվականի տնտեսական վթարի, եվրոյի ճգնաժամի, լճացման աճի, դաժանության և բանկիրների գրավների դուրս բերման համար:
Արևմուտքում, Սառը պատերազմից հետո «մենք այլևս ընդհանուր գաղափարախոսություններ չունենք, որոնք կապում են մեզ իրար»,- ասաց Փրինսթոնում դասավանդող իտալացի Ջիաննի Ռիոտտան: «Մենք սովորություն ունենք երկարացնելու հետընտրական գաղափարների աշխարհը, և այժմ մենք ունենք մեկը»:
Թոմաս Սթեհլինգը, ով աշխատեցնում է իսպանական Konrad-Adenauer-Stiftung-ի գրասենյակը՝ գերմանական քրիստոնյա դեմոկրատների հետ կապված քաղաքական հաստատություն է: «Ավելի դժվար է ճանաչել սոսինձը, որը Եվրոպայում մեզ իրար է կպցնում»,- ասաց նա: «Եվրոպայի մասին թերահավատությունը ազգայնականություն է սերմանում, որը մենք երկար տարիների ընթացքում չենք իմացել»:
Միևնույն ժամանակ նա գրում է. «Ավանդական քաղաքական կուսակցությունները կորցնում են աջակցությունը և կենտրոնը ճյուղավորված է երևում, մանիֆեստներին ավելի քիչ են վստահում և անձերը դառնում են ավելի կարևոր: Բայց, արդյո՞ք մենք կարող ենք ճիշտ մարդկանց գրավել, թե մենք պետք է արժանի մարդկանց գտնենք»:
Թարգմանությունը՝ Interpress.am-ի







































