Facebook Messenger-ը այժմ հասանելի կլինի առանձին վեբ-հավելվածի տեսքով: Այն հնարավոր կլինի օգտագործել բրաուզերների մեծ մասի դեպքում:
Նորույթը նրանց համար է, ովքեր ցանկանում են շփվել ընկերների հետ՝ չշեղվելով սոցցանցի հիմնական կայքի վրա եղածների վրա։ Այս մասին գրում է hitech.vesti.ru-ն:
Ընդ որում՝ Facebook-ում հավաստիացնում են, որ չեն ծրագրում զրկել Facebook.com հիմնական կայքը հաղորդագրությունների փոխանակման գործառույթից, ինչպես դա եղել էր սոցցանցի բջջային հավելվածի դեպքում:
Նրանք, ովքեր ցանկանում են Facebook-ի հնարավորություններն օգտագործել միայն նամակագրության համար, կարող են գտնել չաթի վեբ-վարկածը messenger.com հասցեում:
Այդ կայքի միջոցով շփումը առայժմ ոչ բոլոր երկրներին է հասանելի, այն միայն անգլալեզու օգտատերերի համար է:










































