Դոնեցկում մարդատար Ан-24 ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով 2 ուղևորներ մահացել են: Ինքնաթիռում եղել են 45 ուղևորներ:
Փրկարարների խոսքերով՝ 4 ուղևորների ճակատագիրը դեռևս անհայտ է:
Ինչպես հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունից, «Հարավային ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռն իրականացնելիս է եղել Օդեսա-Դոնեցկ չվերթը, և վթարային վայրէջք կատարելու ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, որից հետո շրջվել և մասերի է բաժանվել:











































