Եմենում մարտի 26-ից ի վեր, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան սկսել է ավիահարվածներ հասցնել արաբական երկրի տարածքին, զոհվել է ավելի քան 300 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 74 երեխա։ Այս մասին ասվում է մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության նոր զեկույցում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Համաձայն նոր գնահատականների՝ մարտի 26-ից ապրիլի 7-ը սպանվել են 311 քաղաքացիական անձինք, որից 74-ը՝ երեխաներ, 14-ը՝ կանայք։ Վնասվածքներ են ստացել 513 մարդ, որոնցից 40-ը՝ երեխաներ, 21-ը՝ կանայք։
Զոհերի ամենամեծ թիվը դիտվում է Սանայում՝ 88։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավիահարվածների թիրախ են դարձել 37 հանրային կառույցներ, այդ թվում՝ 5 հիվանդանոցներ և 15 կրթական հաստատություններ Սանայում, Ադենում ու Էլ-Դալիում։ Բացի այդ, ռմբակոծությունների են ենթարկվել 3 օդանավակայաններ։









































