Անցած տարի ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան մուտք է եղել 156 մլն 61 հզ. դոլար գումար: Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2012-ին տրանսֆերտների ծավալը 2011-ի համեմատ նվազել է մոտ 7 %-ով:
Տրանսֆերտների մեծ մասը՝ 132 մլն 623 հզ. դոլարը, ՀՀ է փոխանցվել ՌԴ-ից, իսկ 6 մլն 326 հզ. դոլարը՝ ԱՄՆ-ից:
Ուշագրավ է, որ տրանսֆերտների ծավալի նվազմանը զուգահեռ ավելացել է ՀՀ-ից ոչ առևտրային արտահոսքը՝ մոտ 12.6 %-ով՝ 2012-ին կազմելով 29 մլն 468 հզ. դոլար:
Այսինքն` զուտ տրանսֆերտներն անցած տարի կազմել են 126 մլն 593 հզ. դոլար:
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում ՀՀ մեկնող-ժամանողների թվի բացասական մնացորդը հասել էր գրեթե 100 հազարի՝ զգալիորեն գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Այսինքն՝ մոտ այդքան մարդ, ենթադրաբար, մեկնել էր արտագնա աշխատանքի: Հետևաբար՝ պետք է տրանսֆերտների ծավալն ավելանար:










































