Երիտասարդ ծնողներ Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը որոշել են միասին այցելել բեյսբոլի սիրած թիմի խաղին, գրում է Spletnik.ru-ն:
Չնայած, որ զույգը դաստիարակում է վեց ամսական դստերը՝ Ուայեթին, Միլան և Էշթոնը միմյանց համար ժամանակ կարողանում են գտնել: Օրերս երիտասարդ ծնողները մի լավ զվարճացել են բեյսբոլի խաղին:
Այս մասին են վկայում լուսանկարները, որոնք Էշթոն Քաթչերը հրապարակել է Facebook-ի իր էջում:
Լուսանկարներում դերասանը հանդես է եկել Միլա Կունիսի, ինչպես նաև մի քանի ուրախ ընկերների հետ, ովքեր միացել են զույգին խաղը դիտելու համար:
_00634523.jpg)










































