Ռիհաննայի, Ջեյ Զիի և Բեյոնսեի միջև կրքերը բորբոքվում են, գրում է Spletnik.ru-ն:
ԶԼՄ-ներն այժմ հաղորդում են, որ Բեյոնսեն դժգոհ է, որ իր ամուսինը Ռիհաննայի հետ հեռախոսային խոսակցությունների համար առանձին հեռախոս ունի:
«Նրանց կապը Ռիհաննայի հետ ակնհայտ է: Ջեյ Զին միշտ ընդհատում է ամենակարևոր հանդիպումները, որպեսզի պատասխանի նրա հեռախոսազանգին»,- հաղորդում են աղբյուրները:
Դրանից բացի, նրանց խոսքերով, Բեյոնսեն Ռիհաննայի վրա բարկացած է, չնայած որ նրա ամուսինը հերքում է բոլոր բամբասանքները և ասում, որ իրենք Ռիհաննայի հետ միայն մտերիմ ընկերներ են:



Бейонсе и Джей Зи














































