Twitter Inc’s-ի բաժնետոմսերի արժեքը երեքշաբթի օրը կտրուկ բարձրացել է Google-ի հետ հնարավոր գործարքի լուրերի ֆոնին: Այս մասին գրում է Reuters-ը:
Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալներով` երեքշաբթի օրը` աճուրդի բացմանը, Twitter-ի բաժնետոմսերն արժեին 51.01 դոլար: Օրվա ընթացքում նրանք գրեթե 4 տոկոսով աճ են գրանցել` հասնելով առավելագույնը 53.28 տոկոսի: Բորսայի փակման ժամանակ ընկերության արժեթղթերի արժեքը մի փոքր նվազել է` հասնելով 52.87 դոլարի:
Նշենք, որ լուրերն այն մասին, որ Google ընկերությունը ցանկանում է ձեռք բերել Twitter-ը, վերջին ամիսների ընթացքում ժամանակ առ ժամանակ հայտնվում են:











































