Օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն կխաղա «Ֆերարի» ընկերության և համանուն թիմի հիմնադիր Էնցո ֆերարիի դերը: Այս մասին Դե Նիրոն պատմել է իտալական Il Messaggero պարբերականին տված հարցազրույցում:
«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել յուրահատուկ մարդու կյանքը, ով ավտոմեքենաների աշխարհում հեղափոխություն է կատարել: Ես մեծ մրցարշավորդ-գործարարի դեր եմ կատարում, ով հիմնել է աշխարհով մեկ հայտնի ավտոընկերությունը»,- ասել է 71-ամյա դերասանը:
Դե Նիրոյի խոսքերով՝ նոր ֆիլմի նկարահանումները կսկսվեն մոտ ապագայում և մեծ մասամբ Իտալիայում կանցկացվեն:
Իր հերթին իտալացի հայտնի ռեժիսոր Ջանի Բոցակին նշել է, որ Դե Նիրոյի մասնակցությամբ ֆիլմը կկրի «Ֆերարի» անվանումը:
Հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն իր կարիերայի ընթացքում ավելի քան 70 դեր է խաղացել: Նա մի քանի անգամ «Օսկարի» է արժանացել:










































