«Ջանգո» սպագետտի-վեսթեռնը, որը էկրան էր դուրս եկել 1966-ին, կադապտացվի հեռուստատեսության համար, հայտնում է Deadline-ը:
Բազմասերիանոց հեռուստադրամայի արտադրությամբ կզբաղվեն Atlantique Productions ու Cattleya ընկերությունները:
Ծրագրվում է, որ շոուն բաղկացած կլինի 12 էպիզոդից, որոնք կտևեն մի քանի սեզոն:
Օրիգինալ սերիալը կնկարահանվի անգլերենով:
Կինոստուդիայում նշել են, որ նախագիծը կդառնա 1966թ. դասական ֆիլմի ու Քվենտին Տարանտինոյի վարկածի վերաիմաստավորումը, որը էկրաններ է դուրս եկել 2012-ին:
Սերիալի ռելիզի օրը դեռ հայտնի չէ:









































