Ինչպես տեղեկացնում է կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը, թիմի ֆուտբոլիստներ Դավիդ Վիլյան ու Ալեքսանդր Սոնգը բաց են թողել ակումբի՝ այսօր տեղի ունեցած մարզումը:
Սոնգը մարզվել է անհատական ծրագրով, իսկ Վիլյան չի մարզվել: Հիշեցնենք, որ վերջինս օրերս երիկամների սուր ծակոցներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հարկ է նշել, որ Ադրիանոն ու Պույոլը լիովին ապաքինվել են:








































