Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Վեոլիա» և «Երևան Ջուր» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու տնօրենի տեղակալ Մալիկա Ղենդուրիի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Անդրադառնալով վերջին տարիներին իրականացված համատեղ ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իսկապես զգալի աշխատանքներ են իրականացվել:

«Մայրաքաղաքի բնակիչների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք, վերջին տարիներին մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իսկապես զգալի աշխատանքներ են իրականացվել: Սակայն դեռ կան որոշակի խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս ամենօրյա հետևողական աշխատանք պետք է տարվի արդյունավետ լուծումներ գտնելու համար: Պետք է հասնենք նրան, որ ամբողջ Երևանում ապահովվի շուրջօրյա անխափան ջրամատակարարում և, որ ամենակարևորն է, բնակիչները գոհ լինեն մատուցվող ծառայությունների որակից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու տնօրենի տեղակալ Մալիկա Ղենդուրին էլ իր հերթին, գոհունակություն հայտնելով համատեղ արդյունավետ համագործակցության արդյունքներից, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է:

Երևանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում մենք մշտապես զգացել ենք քաղաքապետարանի ու անձամբ Ձեր աջակցությունը և վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երևանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում, մենք ամբողջությամբ կյանքի կկոչենք: Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա» ընկերության համատեղ աշխատանքի արդյունքները մեկ անգամ ևս փաստում են, որ մեր համագործակցությունն իսկապես հաջողված է և, համոզված եղեք, որ «Վեոլիա» ընկերությունը պատրաստակամ է հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Մալիկա Ղենդուրին:

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել «Երևան Ջուր» ընկերությանը, որպեսզի բնակիչների կողմից բարձրացվող ոլորտային հարցերին տրվեն արդյունավետ լուծումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում