«Լիվերպուլ»-ի մարզչական շտաբն ուսումնասիրում է «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը, եթե կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը հեռանա անգլիական գրանդից: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ն պատրաստ է հրաժարվել Պեդրոյի ծառայություններից, եթե նրա տրանսֆերի դիմաց 20 մլն եվրո ստանա:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն մասնակցել է 27 հանդիպումների` մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով 12 հանդիպումներում:









































