Ֆրանսիայի ավիադիսպետչերները 48-ժամանոց գործադուլ են սկսել՝ ի նշան թոշակառության տարիքի բարձրացման և աշխատանքի պայմանների դեմ բողոքի: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոլորտի խոշորագույն արհմիության կազմակերպած ակցիան կարող է լրջորեն խախտել թռիչքների գրաֆիկը չորեքշաբթի և հինգշաբթի օրը:
Երկրի քաղավիացիայի վարչությունն արդեն ավիաընկերությանը խնդրել է այդ օրերին չեղարկել միջազգային չվերթերի կեսը:
Միաժամանակ, Air France-ում նշել են, որ ակցիայից կտուժեն միայն կարճ հեռավորության թռիչքները, իսկ միջմայրցամաքային թռիչքներն առանց փոփոխությունների կանցնեն:
Մինչև ապրիլի վերջը դիսպետչերների արհմիությունը ևս 7-օրյա գործադուլ է ծրագրել:










































