«Տոտենհեմ»-ի հարձակվող Էմանուել Ադեբայորը նշել է, որ պատրաստ է շարունակել ելույթներն ակումբում, չնայած բավականաչափ խաղաժամանակ չստանալու փաստին:
«Չնայած շրջանառվող լուրերին, ես ուրախ եմ, որ հանդես եմ գալիս «Տոտենհեմ»-ում: Կանեմ հնարավորը` թիմի հիմնական կազմում տեղ գտնելու համար:
Պայմանագիրս ևս մեկ տարվա ժամկետ ունի, և ես կարող ասել, որ հաճույքով եմ հանդես գալիս Անգլիայի պրեմիեր լիգայում: Այն աշխարհի լավագույն առաջնությունն է»,- Sport-ը մեջբերում է Ադեբայորի խոսքերը:







































