«Մանչեսթեր Սիթի»-ի ավագ Վենսան Կոմպանիի կարծիքով` ընթացիկ մրցաշրջանի լավ ավարտը կնպաստի մյուս մրցաշրջանի լավ մեկնարկին:
«Անհանգստանալուս միակ առիթն այն է, որ կարողանանք դարձյալ վերադարձնել մեր լավագույն մարզավիճակը: Կարծում եմ` այս պահին հենց դա է մեր ամենակարևոր նպատակը:
Դեռ վաղուց եմ զգացել, որ մի մրցաշրջանի լավ ավարտը մյուսի գերազանց մեկնարկի գրավականն է»,- «քաղաքայիններ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կոմպանիի խոսքերը:









































