Android օպերացիոն համակարգի հիմնադիր Էնդի Ռուբինը նոր բիզնես է թողարկել: Դա Playground սթարթափ-ինկուբատորն է, որը կմասնագիտանա էլեկտրոնային «երկաթի» ոլորտում նախագծեր ֆինանսավորելու ոլորտում, գրում է Hitech.vesti.ru-ն:
Ինկուբատորն արդեն ներգրավել է 48 մլն դոլար այնպիսի ներդրողներից, ինչպիսիք են Google-ը, HP-ն, Hon Hai Precision-ը, Industry Co-ն և այլն: Ռուբինի նոր ընկերությունն աջակցում է նոր դեվայսներ մշակողներին, որոնք նախատեսված են սպառողական կամ կորպորատիվ շուկայի համար:
Նշվում է, որ Playground-ը նախատեսում է մասնաբաժին ստանալ տարատեսակ աջակցությունից, ինչպես նաև բիզնեսի և դեվայսներ մշակելու վերաբերյալ տարբեր խորհուրդներից, և ոչ թե գումարային ներդրումներն ակցիաների հետ փոխելու ավանդական ճանապարհով:










































