Իրանը և ԱԷՄԳ-ն պետք է համագործակցեն Իրանի միջուկային ծրագրի հարցում: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Ելույթ ունենալով լրագրողների առջև՝ Ահմադինեժադը նշել է, որ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և արևմտյան երկրների միջև բանակցությունների հարցում «ավելի լավ է համագործակցել, քան գնալ հակամարտության»:
Նախագահի խոսքերով՝ ինքն անձամբ չի մասնակցում ԱԷՄԳ-ի հետ բանակցություններին, դրա համար գոյություն ունի բանակցողների հատուկ թիմ: «Ես չեմ մասնակցում այս հարցում»,- ասել է նախագահը:
Ահմադինեժադն ընդգծել է, որ Իրանն արդեն միջուկային տերություն է և հետ չի կանգնի իր իրավունքներից:
Հիշեցնենք, որ այսօր Իրանը բանկացություններ է սկսել ԱԷՄԳ-ի հետ, որի պատվիրակությունը ժամանել է Թեհրան: Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հաղորդել է, որ միջազգային գերատեսչության մասնագետները Իրանում քննարկել են «Փարչին» օբյեկտի վերաբերյալ համագործակցության հարցեր:









































