Արտասահմանյան ցանցահենները երեքշաբթի օրը հարձակվել են իսրայելյան մի քանի տասնյակ կայքերի վրա՝ ակցիան պաղեստինցիների հետ համերաշխություն անվանելով, տեղական ԶԼՄ-ներին մեջբերելով՝ գրում է RIA Novosti-ն:
Հարձակումից տուժել են հիմնականում փոքր մասնավոր ընկերությունների և մի քանի էստրադային երգիչների կայքերը: Պետական ենթակառուցվածքների կայքերը, որոնք Anonymous խմբի ցանցահեններն իրենց հիմնական թիրախն են անվանել, աշխատում են նորմալ ռեժիմում:
Ցանցահենները նման ակցիա են անցկացնում վերջին երեք տարիներին՝ ապրիլի 7-ին:
Իսրայելցի փորձագետները լուրջ անհանգստության համար պատճառներ չեն տեսնում:
«Վնասի ծավալները նվազագույնն են: Ոչ մի կիբերհոլոքոստի մասին խոսք չի գնում: Ոչինչ էլ տեղի չի ունենում, ինչը կարող է զգալիորեն վնասել մարդուն կամ կազմակերպությանը»,- հայտարարել է համակարգչային անվտանգության դոկտոր Տալ Պավելը:










































