Կենդանաբանները Հարավային Ամերիկայի լեռնային անտառներում մողեսների նախկինում անհայտ 3 տեսակներ են հայտնաբերել, որոնց «փոքր վիշապներ» են անվանել, գրում է Zookeys-ը:
Էկվադորի Կաթոլիկ համալսարանի աշխատակից Օմար Տորրես-Կարվախալը և նրա գործընկերները, հետևելով արդեն հայտնի տեսակներին, մողեսների նոր տեսակներ են հայտնաբերել Պերուի և Էկվադորի սահմանին:
Պարզվել է, որ հայտնաբերված մողեսները պատկանում են էնալոիդեսների ընտանիքին: Դրանցից մեկը ստացել է Enyalioides altotambo, երկրորդը՝ Enyalioides anisolepis և երրորդը՝ Enyalioides sophiarothschildae անունները: «Փոքր վիշապների» թիվը 12-ից դարձել է 15:











































