ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորումը ստեղծել է սեփական ռադիոն`անգլերենով: Այս մասին Twitter-ում հայտնել է SITE Intelligence Group կազմակերպությունը:
Փորձագետները նշում են, որ դեռևս «Էլ-Բայան» ռադիոն աշխատում է համացանցում և թողարկվում լրատվական ձևաչափով: Ռադիոյում որպես հաղորդավար հանդես է գալիս գրոհայինը, ով նախկինում զբաղվել է մոջահեդների տեսանյութերի անգլերեն հնչյունավորմամբ:











































