«Ես արդեն մեկուկես ժամ է, ինչ գտնվում եմ Քննչական կոմիտեի մոտ, որպեսզի ներգրավվեմ Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանի պաշտպանական գործին: Սակայն կոմիտեից պատասխանել են, որ դիմենք վաղն առավոտյան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան բերման են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի Գյումրու, Վանաձորի և Կապանի տարածքային գրասենյակների անդամները: Գյումրու կառույցը համակարգող Արամ Հակոբյանին ձերբակալել են:








































