Monday, 22 06 2026
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք

Թուրքիայում անընդհատ մտածում ես փող վաստակելու մասին, ոչ թե՝ սիրո. Հայկո Ջեփքինի հարցազրույցը Al-Monitor-ին

Թուրքիայի հայկական համայնքն ուշադրության կենտրոնում է 1915 թվականի զանգվածային սպանությունների մոտեցող տարելիցի պատճառով, որը չի ճանաչում որպես ցեղասպանություն։

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը գլխագրերում հայտնվեց, երբ դատական հայց ներկայացրեց թուրքահայ լրագրողի դեմ իրեն վիրավորելու համար՝ այն բանից հետո, երբ նա Գյոքչեքին հայ էր անվանել։ Վերջերս վարչապետի ավագ խորհրդական, թուրքահայ լրագրող Էթիեն Մահչուփյանը հայտարարել է, որ իրեն ավելի շատ օսմանցի է զգում, քան հայ։ Նա արագ արձագանք ստացավ ծագումով հայ թերևս ամենհայտնի թուրքից։

Անդրադառնալով նախագահի կողմից «հայ» բառն արտաբերելիս ներողություն խնդրելու եղանակին՝ ռոք երաժիշտ Հայկո Չեփքինը Twitter-ում գրել է. «RTE (Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան սկզբնատառերն են). ներողություն եմ խնդրում, հայե´ր, ունենալու Էթիեն Մահչուփյանին որպես օրինակ։ Եթե սա այդ դեպքն է, ես չեմ վիրավորվում»։ Այս մասին գրում է Al-Monitor-ը՝ ներկայացնելով Անկարայում կայացած վերջին համերգից երաժշտի հետ ունեցած հարցազրույցը։

Ձեր երաժշտությունը եզակի է համարվում թուրքական երաժշտական բեմում։ Թուրքական ժողովրդական երաժշտության ազդեցությունը հեշտությամբ ճանաչելի է։ Որտեղի՞ց է ծագում Ձեր ոճը։

– Ես դասական և եկեղեցական երաժշտություն եմ ուսումնասիրել 9 տարի, այնուհետև թուրքական երաժշտություն և դասական դաշնամուր։ Երբ դրանք բոլորը խառնվեցին, սա եղավ արդյունքը։

Դուք հաճախ հասկացնում եք, որ չեք ցանկանում դասակարգվել ըստ Ձեր ծագման։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում խուսափել դրանից։

– Ես մարդ եմ, պարզապես մարդ։ Մեծացել եմ Ստամբուլում, 1980-ականներին։

 – Դուք Ձեզ «ուրիշ» զգացե՞լ եք ծագման պատճառով։

– Այն ժամանակ դա իսկապես նշանակություն չուներ, որովհետև ոչ ոք չէր հարցնում՝ ով էի, ինչու էր անունս տարօրինակ (ոչ թուրքական հնչողության), սակայն հիմա բոլորը հարցնում են. «Ո՞վ ես դու։ Ի՞նչ ես անում։ Ո՞ւմ ես հավատում։ Ո՞ւմ ես աջակցում։ Ցանկանում եմ դեն նետել… Ինքնության հայեցակարգերը միշտ լավ արդարացում են քաոս ստեղծելու համար։ Դու ստեղծում ես քաոս, դու ստեղծում ես այդ քաոսի համար լավ պատճառ։ Մարդիկ այնքան են լարվում, որ կարող ես անել այն, ինչ ցանկանում ես։ Եվ այնուհետև դու քո քաղաքականությունն ես իրականացնում։ Դա տարրական մաթեմատիկա է, այդտեղ ոչ մի անհասկանալի բան չկա։

– Ձեր երգերից շատերը սիրո մասին են, սակայն դրանք սիրո երգեր չեն։ Դուք երգում եք սիրահարվածության խանգարումների մասին։

Ցանկանում եմ ինչ-որ բան ասել զգացմունքների, հոգևոր վիճակի մասին, հոգևոր աշխարհն է ընդդիմանում նյութական աշխարհին։ Իմ վերջին ալբոմում ես ծաղրել եմ սրո երգերը։ «Որտե՞ղ ես, իմ սեր» հարցնելու փոխարեն, ես զրուցել են հոգեբույժների հետ։ Ես հարցրել եմ, արդյոք սիրահարների վարքագծերը կարո՞ղ են դիտվել որպես հոգեկան խախտումներ։ Կարող են։ Դրանք բոլորը մարդկային էության մաս են՝ խանդը, երկբևեռ խախտումը, մտասևեռման հարկադրական խանգարումը, մեկ գիշեր արթուն մնալը։ Այդ ամենը կազմում են սեր կոչվող երևույթի մաս։ Երբ սիրահարված ես, հիմար բաներ ես անում, և շատ հավանական է, որ դու քեզ պահում ես այնպես, ասես ունենաս այդ խանգարումներից մեկը։

– Թուրքիան դրսևորում է արագ տնտեսական աճ, սակայն սոցիալական վրդովմունքը նույնպես աճում է։ Ինչո՞ւ եք կարծում, որ սիրո պատմություններն այդքան հաճախ են ողբերգական ավարտ ունենում Թուրքիայում։

– Թուրքիան կարծես փոքր Ամերիկայի վերածված լինի։ Ամեն ինչ տնտեսման մասին է, և երբ դու պայքարում ես գումար հայթայթելու համար, չես կարող նույնիսկ խոսել սիրո մասին։ Տները կառուցված չեն սիրո համար։ Մենք մտածում ենք վարկի մասին՝ տուն, կահույք գնելու համար։ Տեղափոխությունը այնքան ռոմանտիկ չէ, որքան ֆիլմերում՝ «Օ, փոքրիկս, դու ներկոտել ես քիթդ»։ Ոչ, իրականությունը հետևյալն է. «Ինչո՞ւ ես վատնել ներկը»։

– Վերջերս հայտարարել եք, որ լքում եք Ստամբուլը՝ հաստատվելու փոքր քաղաքում։ Սերը Ձեր տան գտնվելու վայրի նկատմամբ նո՞ւյնպես վերածվել է խանգարման։

– Չեմ սիրում մարդաշատ վայրեր։ Երբ տուն եմ գալիս, ուզում եմ այն հանգիստ լինի։ Ստամբուլը վերածվել է քաոսային քաղաքի, այն կարծես շինհրապարակ լինի, չեմ կարողանում ապրել նման քաոսում։ Սպառված եմ։ Բայց երբ տեղափոխվեմ Սելչուք, վերջապես կկարողանամ հրավիրել Ստամբուլից իմ ընկերներին։ Մենք չենք կարողանում հանդիպել մեր քաղաքում, որովհետև միայն կամուրջն անցնելը ժամեր է տևում։

– Մինչ հայտնի դառնալը դուք արդեն «համերգներ» էիք տալիս ֆուտբոլային մարզդաշտերում՝ «Բեշիքթաշի» խաղերին։

– Այո, երեք տարի ես թմբուկ եմ նվագել «Ջարսիի» համար («Բեշիքթաշի» երկրպագուների ակումբ)… Ես «Բեշիքթաշի» երկրպագու եմ, Ես «Ջարսիի» անդամ եմ։ «Ջարսին» հպարտության աղբյուր է Թուրքիայի համար։

– «Ջարսին» ավելին է, քան ֆուտբոլային երկրպագուների ակումբը, նաև որոշ անդամներ դատարանի առջև են կանգնել Գեզի այգու ցույցերին մասնակցելու համար՝ պետական հեղաշրջման մեղադրանքով։ Ի՞նչ փոփոխություն եք կանխատեսում «Ջարսիի» և «Բեշիքթաշի» աջակիցների համար։

– Նրանք տվել են լավագույն հնարավոր պատասխանը։ Երբ նրանք իմացել են, որ պետք է ազատ արձակվեն, խնդրել են դատավորին ավարտել լսումները ժամանակին, որպեսզի կարողնանան գնալ «Լիվերպուլի» հետ խաղին։ …«Ջարսին» միավորող գաղափար է։ …Ամեն ոք սիրում է «Ջարսին»։ Պատմության ավարտը՝ «Գալաթասարայի» երկրպագուներն ասում են, որ չեն ուզում ջախջախվել «Ֆեներբահչեի» կողմից, սակայն եթե ջախջախվեն «Ջարսիի» կողմից, դա հիանալի է… (ծիծաղում է)։

– Կարծում եք՝ Ձեր երգերը հաջողակ են, որովհետև, ի տարբերություն տիպիկ սիրո երգերի, ավելի մութ են, սակայն պատկերում են թուրքական իականությո՞ւնը։

– Մեր օրերում սերը, ինչպես մնացած բաները, սպառվում են շատ արագ։ …Իմ երգերն իմ էության ուղիղ արտահատությունն են։ Ես նյութական մարդ չեմ, ես չեմ մտածում ավտոմեքենաների, առանձնատների մասին։ Մարդկային հպման կարիք ունեմ, մարդկանց հետ շփվելու կարիք ունեմ։ Չեմ ուզում ապրել միայնակ 1000 քառակուսի մետր մակերեսով առաձնատանը։ Կարծում եմ՝ իմ հաջողության բանալին նրանում է, որ ես մարդկանցից մեկն եմ, ում մասին խոսում եմ իմ երգերում։ Տեսահոլովակները, հեռոսաշոուները չեն աշխատում… Դու պետք է այնտեղ լինես։ Եվ դա աշխատում է։ Ես դեռևս ասելիքս չեմ ավարտել։

 

Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում