Ապրիլի 7-ի խորհուրդը մայրաքաղաքում կյանքի է կոչվել նաև յուրօրինակ ձևով: Քաղաքի փողոցներում շրջող տոնականորեն ձևավորված 3 ձիակառքից կանանց ու աղջիկներին ծաղիկներ ու Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ են բաժանվել:
Քաղաքապետարանի հարակից տարածքից հատուկ նպատակով Երևանի փողոցներով անցած կառքերը ժամանակ առ ժամանակ կարճ դադարներ են կատարել մայրաքաղաքի տարբեր հատվածներում և հաճելի անակնկալ մատուցել անցորդ բոլոր կանանց ու աղջիկներին:























































