Աշխահում երրորդ գարեջուր արտադրող ընկերության՝ հոլանդական Heineken-ի եկամուտը, Աֆրիկայում և Ամերիկաներում բարձր ցուցանիշերի շնորհիվ, 2012-ին գերազանցել է կանխատեսումները՝ ընկերությանը թույլ տալով 2013-ի համար դրական կանխատեսում անել:
Reuters-ի հաղորդմամբ՝ like-for-like-ի մաքուր եկամուտն աճել է 1.6%-ով, մինչև 1.70 մլրդ եվրո ($2,29 մլրդ):
«Սպասվում է, որ Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան աճող տարածաշրջանները մյուսներից արագ հնարավորութոյւն կտան փոխհատուցելու տնտեսական անորոշությունից տառապող և խիստ տնտեսական քաղաքականություն վարող Եվրոպայի շուկաների թուլությունը»,- ասված է Heineken-ի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնում էին, որ Heineken-ը համաձայնության է եկել սինգապուրյան Fraser and Neave-ի հետ՝ $4.08 մլրդով նրա՝ Asia Pacific Breweries գարեջուր արտադրող ընկերությունում ունեցած բաժնետոմսերը գնելու վերաբերյալ:







































