ԱՄՆ-ում կալիֆոռնիական կալավածքը, որը 1930-ականներին կառուցել է «Քամուց քշվածները» մելոդրամայի ռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգը, վաճառքի է հանվել 29.5 մլն դոլարով,- հայտնում է ամերկյան The Wall Street Journal պարբերականը:
700 քմ մակերեսով գլխավոր տունն ունի 3 ննջասենյակ, 4 լոգասենյակ, զգեստասենյակ և սպասավորների սենյակ: Հյուրերի տանը կառուցված է երկու ննջասենյակ և երկու լոգասենյակ: Սենյակների մեծ մասի պատուհանները նայում են լողավազանով մեծ այգուն,- գրում է թերթը:
Առանձնատան մոտ կան խաղողի այգիներ և գործող գինեգործարան, որն արտադրում է տարեկան 1 500 արկղ գինի: Գինեգործարանն ունի համտեսի սենյակ և գինին պահելու հատված:
Վաճառողներ Թոմ և Ռուտ Ջոնսերն ասել են, որ իրենք առանձնատունը գնել են 1959-ին և այնտեղ ընտանեկան բիզնես սկսել՝ Cabernet Sauvignon, Merlot, Petit Verdot, Cabernet Franc և Sauvignon Blanc տեսակների գինի են թողարկել: Ամուսինները որոշել են վաճառել կալվածքը՝ գործերը հետագայում ևս հաջող վարելու համար իրենց ծեր զգալով:











































