Այսօր առավոտյան՝ ժամը 6:35 րոպեից, շարունակում են բերման ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին:
Փաստաբան Տիգրան Եգորյանն այս պահին գտնվում է քննչական կոմիտեում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ այս պահին քննչական կոմիտեում փաստաբանների խումբ է հավաքված՝ Լուսինե Հակոբյանը, Գևորգ Դավթյանը, Հայկ Գրիգորյանը, Տիգրան Մուրադյանը, բայց դեռ լիրաժեք չեն հասցրել ներգարվվել որպես պաշտպաններ, քանի որ հիմա չենք կարողանում ճշտել՝ կոնկրետ որ քննիչի մոտ է Ժիրայր Սեֆիլյանը:
«Նրա կինն է զանգահարել, խնդրել, որպեսզի ես որպես պաշտպան ներգրավվեմ: Վիճակը մի քիչ խառն է, և քննիչները որոշակիորեն ջանասիրություն չեն դրսևորում փաստաբաններին ներգարվելու պրոցեսն ավելի դյուրին դարձնելու համար: Իսկ մնացած հիմքերի վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք, որովհետև առայժմ փաստաթղթեր չեն տրամադրվել: Գիտենք, որ Վարուժան Ավետիսյանը որպես կասկածյալ է ներգրավված»,- հավելեց նա: