ԱՄՆ բյուջեի ավելցուկը գերազանցել է վերլուծաբանների սպասումները: Ամերիկյան գանձարանի եկամուտները գերազանցել են ծախսերը 2.88 միլիարդ դոլարով՝ սպասվածից 1 միլիոն դոլարով ավելի:
2011 թվականի ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կազմել է 27.4 մլրդ դոլար:
12 ամիսների ընթացքում աճել են ոչ միայն եկամուտները, այլև ամերիկյան կառավարության ծախսերը: 2013-ի հունվարին Վաշինգտոնը ծախսել է 269.3 միլիարդ դոլար, ինչը 7 մլրդ դոլարով ավելի է նախորդ տարվանից:
2012-2013թթ. հոկտեմբեր-հունվար ամիսների համընդհանուր դեֆիցիտը կազմել է 290.4 միլիարդ դոլար, ինչը 59 միլիարդով ցածր է 2011-2012թթ. աշուն-ձմեռ ցուցանիշից:








































