Արգենտինայի Պատագոնիա շրջանում Պերիտո-Մորենո սառցադաշտի մի մասը փլվել է: Սառցադաշտը յուրահատուկ է նրանով, որ այն գտնվում է Արգենտինո կղզու և դրա ճյուղ Բրասո Ռիկոյի միջև և պատնեշներ է գոյացնում ջրամբարի մասերի միջև, որոնք խանգարում են ջրի անցնելուն,- հայտնում է mirfactov.com-ը:
4–5 տարին մեկ Բրասո Ռիկոյում ջրի մակարդակը բարձրանում է գրեթե 30 մետրով: Ինչ-որ պահի սառցադաշտը էլ չի կարողանում պահել ջրի ճնշումը և դրա մի մասը փլվում է: Վերջին անգամ այսպիսի բան տեղի էր ունեցել 2012-ի մարտին:









































