Friday, 03 05 2024
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին

Երուսաղեմի հայոց նոր պատրիարքին չի ճանաչել ո՛չ Իսրայելը, ո՛չ Հորդանանը, ո՛չ Պաղեստինը

Հունվարի 24-ին Երուսաղեմի հայոց պատրիարք ընտրված Լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իրավականորեն չի ստանձնել պատրիարքի աթոռը: Վերջինիս պատրիարքի ճանաչում դեռևս չեն շնորհել ո՛չ Իսրայելի, ո՛չ Հորդանանի, ո՛չ Պաղեստինի կառավարությունները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի հայոց պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: Նա տեղեկացրեց, որ սպասողական վիճակում են:

«….Երևի բյուրոկրատական հարցեր են: Հուսով եմ, որ խոչընդոտներ չեն լինի, քանի որ խոչընդոտների պատճառ չկա: Սա առաջին անգամն է, որ երեք կառավարություններ պետք է հաստատեն: Նախորդիվ՝ 1990 թվականին հանգուցյալ Թորգոմ պատրիարքի ընտրության հաստատման կապակցությամբ երկու կառավարություն էին, հիմա Պաղեստինն էլ է ավելացել: Այն ժամանակ Իսրայելը շուտ հաստատել էր, բայց Հորդանանը փոքր-ինչ ուշացել էր»,- պարզաբանեց նա՝ հույս հայտնելով, որ շուտով երեք կառավարություններն էլ կարձագանքեն:

Ավելի վաղ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն «Առաջին լրատվական»-ին տեղեկացրել էր, որ ստացել են Պաղեստինի կառավարության վարչապետի շնորհավորագիրը, որով նա ճանաչել էր պատրիարքի ընտրությունը, սակայն այսօր հստակեցրեց, որ պատրիարքին պետք է ճանաչի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը:

Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայոց պատրիարք էր ընտրվել պատրիարքարանի Լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը՝ ստանալով 17 կողմ ձայն: Պատրիարքի ընտրությունն անցկացվել էր երկու փուլով. հունվարի 23-ին գաղտնի քվեարկությամբ հինգ թեկնածուներ էին ընտրվել, իսկ հաջորդ օրը նրանցից մեկը` ձայների մեծամասնությամբ: Համաձայն Երուսաղեմի Ուխտի կանոնադրության (1882թ.)՝ պատրիարքի թեկնածու կարող են լինել Սրբոց Հակոբյանց միաբանության երեսունհինգ տարին լրացած վարդապետներն ու եպիսկոպոսները: Հունվարի 25-ին պատրիարքարանում կանոնադրական բարեփոխումների մասին ժողով կգումարվի:

Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել լուսահոգի ամենապատիվ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի (1990-2012) վախճանից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում