Իրանի և Իրաքի սահմանում 35 տարվա դադարից հետո կրկին աշխատել է սահմանային անցակետ Սոմար-Մանդալին, տեղեկացնում է IRNA-ն՝ հղում անելով al-Forat-ին։
Բացման արարողությանը մասնակցում էին Իրաքում Իրանի դեսպան Հասան Դանեֆարը և ծայրամասային գավառների գերենալ-քաղաքապետերն իրանյան Քերմանշահից և իրաքյան Դիյալից։
Դիյալի խորհրդի ղեկավար Մանթա ալ-Թամիմիի խոսքերով՝ սահմանային կետի բացումը կօգնի աշխատանքով ապահովել այդ նահանգի 15000 բնակիչների։
Սոմար-Մանդալիի կետը երկու երկրների միջև թվով չորրորդ անցակետն է, որը բացվել է սահմանը հատելու համար է։ Բացի այդ, այն նաև իրանաիրաքյան սահմանի Բաղդադին ամենամոտիկ անցակետն է ։








































