1990-ին Մադոննան լուսանկարվել է Cosmopolitan-ի հատուկ թողարկման շապիկի համար, որը նվիրված էր պարբերականի թողարկման 25-ամյակին: Այժմ ամսագիրը նշում է թողարկման 50 ամյակը, և կրկին շապիկը զարդարել է փոփ-աստղը:
Թողարկման մեջ ներառված է նաև 56-ամյա Մադոննայի ֆոտոշարքը՝ երգչուհին հանդես է եկել ներքնազգեստով, սև զուգագուլպաներով, ժանյակե ձեռնոցներով և դիմակով:
Պարբերականի կայքում արդեն հայտնվել է Մադոննայի հետ հարցազրույցը, որի ժամանակ նա խոստովանել է, որ սեռերի հավասարության պայքարում աշխարհում կանանց համար շատ բան չի փոխվել: Նրա կարծիքով՝ մենք նախկինի պես ապրում ենք սեքսիստների աշխարհում, ովքեր փորձում են մարդկանց շրջանակների մեջ դնել: Նա նշել է, որ պայքարն իր համար դեռ ավարտված չէ:
Քանյե Ուեսթի հետ համագործակցության մասին Մադոննան պատմել է, որ երկուսն էլ իրենց սեփական կարծքիով շարժվող մարդիկ են, և երկուսն էլ գիտեն դրա մասին: Սակայն նա խոստովանել է, որ Քանյեն լավ գաղափարներ ունի:
Նշենք, որ մայիսյան համարը միանգամից չորս շապիկներ կունենա, որոնցից մեկն արդեն հայտնվել է համացանցում:














































